Խոնարհված եկեղեցու շաղախը հավատն էր,
հագուկապը՝ քարը:
Ժամանակը, որ հավերժ էր,
անընդհատ ու կործանարար,
մի օր իր մահաբեր հետքերն էր թողել
նաև Սրբարանի վրա...
Առաջ երկինքն էր հոգիների զբոսավայրը,
հիմա հոգիներն են երկնքին հյուրընկալում,
առաջ հարցերն ուղղում էի մորս՝
Աստվածն էր պատասխանում,
հիմա Աստծուն եմ ուղղում լռությունս՝
Մայրս է պատասխանում...
Անհայտություն,
տար ինձ անապատներդ,
որտեղից բուրգերը չեն հեռանում՝
իբրև զառամյալներ,
ուր ստվերներ չկան ժանեկազարդ,
և չկան միջանցիկ քամիներ՝
արծաթե բուրվառները հագած:
ԱՄՆ-ը և Իրանը հունիսի 18-ին հեռավար կերպով, էլեկտրոնային եղանակով ստորագրել են փոխըմբռնման մասին հուշագիր, որով նախատեսված է կրակի վերջնական դադարեցում, այդ թվում՝ լիբանանյան ուղղությամբ։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույն օրը հայտարարել է, որ ակնկալում է լիակատար հրադադար բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը, «Հեզբոլլահը» և Իսրայելը...